չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կոտայքի մարզի 31 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

Կոտայքի մարզի 31 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված՝ Անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանումը և Կոտայքի մարզպետարանը Աբովյանի Զարեհ Սահակյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին Կոտայքի մարզից մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողների մեծարման միջոցառում, հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

՛՛Միջոցառման ընթացքում մարզի 31 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով:

Միջոցառումն ուղեկցվել է ռազմահայրենասիրական կատարումներով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: