հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կործանիչների կամ ԶՈւ ռազմական օդային ուժերի առումով հարաբերակցությունը եղել է 0. Դավիթ Տոնոյան

Կործանիչների կամ ԶՈւ ռազմական օդային ուժերի առումով հարաբերակցությունը եղել է 0. Դավիթ Տոնոյան

«ԶՈւ վիճակը բավարար էր՝ Հայաստանի և ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման առումով»: Այս մասին այսօր՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ վիճակում է ընդունել բանակը։ 

Ըստ նրա՝ Հայաստանի ԶՈւ-ն ի վիճակի է եղել իրենից 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունն ու բնագծերը, որտեղ ԶՈւ-ն գտնվել է: Նա շեշտել է, որ սա ոչ միայն իր, այլ նաև այլոց կողմից փաստարկված գնահատական է։

Տոնոյանի խոսքով՝ կործանիչների կամ ԶՈւ ռազմական օդային ուժերի առումով հարաբերակցությունը եղել է զրո:

«Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել, և հիմնվում ենք միայն նախկին ԽՍՀՄ սահմանից եկող սպառնալիքների վրա՝ ՌԴ հետ համագործակցության, ՌԴ օդուժի կործանիչների հագեցվածության, կիրառման վրա»,-նշեց նա։ 

Տոնոյանը անդրադարձավ նաև մոբիլիզացիոն ուժերի ներգրավմանը՝ հայտնելով իր գնահատականը:

«Մեր զորահավաքային ռեսուրսների ներգրավման մոտեցումը 1946-ից 60-ականների սկզբին ձևավորված մոտեցում է՝ տոտալ պատերազմ վարելու, այսպես ասած ամբողջ ներուժն օգտագործելու, օպերատիվ և ռազմավարական մեծ խորություններ, մեծ ժողովրդագրություն ունեցող պետության հայեցակարգ էր, որն ինքնաբերաբար ներդրվել էր ՀՀ ԶՈՒ-ն համալրելու և լրահամալրելու առումով։ Բայց իմ գնահատմամբ սա իրատեսական չէր»,-հայտնեց նա:

  • Կիսվել: