հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կորած պայմանագրային զինծառայողները հայտնաբերվել են, մեկի վիճակը միջին ծանրության է

Կորած պայմանագրային զինծառայողները հայտնաբերվել են, մեկի վիճակը միջին ծանրության է

Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊՆ-ից: Նշվում է, որ զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ 

 

  • Կիսվել: