ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոմանդոսը քաղաքացիների համար մարդու եւ հերոսի ամենալավ օրինակն էր. Միրզոյան

Կոմանդոսը քաղաքացիների համար մարդու եւ հերոսի ամենալավ օրինակն էր. Միրզոյան

Ողջ հայության համար Կոմանդոսը մեծ զորահրամանատար էր եւ հերոս։ Այս մասին այսօր Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

՛՛Նա իր մեծ ավանդն է ներդրել Արցախի ազատագրման գործում, Արցախյան պատերազմում եւ բոլորի՝ զինվորների, սպայական կազմի, քաղաքացիների համար մարդու եւ հերոսի ամենալավ օրինակն էր՛՛,- նշեց Միրզոյանը։


Հիշեցնենք, որ 81-ամյա լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգեւոր արարողակարգ:

 

  • Կիսվել: