կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ. ՊՆ-ն՝ ԶԼՄ-ներին

Կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ. ՊՆ-ն՝ ԶԼՄ-ներին

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված լրատվամիջոցների ներկայացուցիչներին: ՊՆ-ն հորդորում է չտարածել չստուգված տեղեկություններ:

՛՛Լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պարբերաբար «սեփական աղբյուրներից», որպես կանոն` չճշտված ու իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են հրապարակում` իբր առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների (վիրավորումների, փոխհրաձգության և այլն), սահմանային իրավիճակի մասին:

Պաշտպանության նախարարությունը հակառակորդի կրակոցից վիրավորումների, ինտենսիվ հրաձգության, սահմանային իրադրության փոփոխությունների վերաբերյալ մշտապես հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով:

Հարգելի՛ գործընկերներ, հերթական անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ, ճշտել յուրաքանչյուր նմանօրինակ լուրի համապատասխանությունն իրականությանը՝ կապ հաստատելով պաշտպանության նախարարության հետ՛՛,-ասված է ՊՆ հայտարարության մեջ:

  • Կիսվել: