չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն դեռ չի խոսում Ադրբեջանում հայտնված ՀՀ Զինված ուժերի սպայի մասին

ԿԽՄԿ-ն դեռ չի խոսում Ադրբեջանում հայտնված ՀՀ Զինված ուժերի սպայի մասին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առայժմ ծանոթանում է Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու մասին լուրերին, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Այս պահին մենք որևէ մեկնաբանություն անել չենք կարող։ Հետևում ենք այդ մասին տարածվող տեղեկություններին», - հավելեց Ամատունին։

Մեր հարցին՝ որևէ քայլ ձեռնարկվե՞լ է Կոմիտեի կողմից, ԿԽՄԿ ներկայացուցիչը արձագանքեց․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ բան չի ձեռնարկում, ես կարող եմ ասել, որ այս պահին որևէ մեկնաբանություն չունենք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ», -հայտարարել էր ՊՆ-ն։

  • Կիսվել: