հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կիպրոսում անցկացվել են հայ-կիպրական «Արծաթե նիզակ 2022» համատեղ զորավարժությունները (լուսանկարներ)

Կիպրոսում անցկացվել են հայ-կիպրական «Արծաթե նիզակ 2022» համատեղ զորավարժությունները (լուսանկարներ)

2022 թվականի նոյեմբերի 14-18-ը Կիպրոսի Ազգային գվարդիայի ուժերը և Հայաստանի զինված ուժերը համատեղ անցկացրել են «Արծաթե նիզակ 2022» փոքրածավալ հատուկ գործողությունների զորավարժությունները, հաղորդում է defenceredefined.com.cy կայքը:

Զորավարժությունները տեղի են ունեցել Կիպրոսի Հանրապետության տարածքում՝ Ազգային գվարդիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության և Հայաստանի զինված ուժերի հատուկ օպերատիվ անձնակազմի մասնակցությամբ։

Կիպրոսի Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ զորավարժությունների սցենարը ներառել է տարբեր տեսակի անհատական և խմբակային կրակոցներ, ինչպես նաև մարտադաշտում առաջին օգնություն ցուցաբերելու գծով անձնակազմի վերապատրաստում։

Կիպրոսի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության երկկողմ ծրագրի մաս կազմող զորավարժությունը հատկապես շահավետ է համարվում, քանի որ այն հնարավորություն է ընձեռում Ազգային գվարդիայի հատուկ գործողությունների անձնակազմին մարզվել Հայաստանի զինված ուժերի համապատասխան անձնակազմի հետ՝ այսպիսով նպաստելով փոխգործունակությանը և ընդգծելով երկու երկրների զինված ուժերի գերազանց հարաբերությունները, նշել է աղբյուրը։




  • Կիսվել: