շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորին խոնարհումս մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, նրանց անունները ոսկե տառերով են գրվելու հայոց պատմության էջերում. Լոռվա մարզպետ

Խորին խոնարհումս մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, նրանց անունները ոսկե տառերով են գրվելու հայոց պատմության էջերում. Լոռվա մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ:

՛՛Սիրելի՛ լոռեցիներ, զինված ուժերի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց փառապանծ բանակի օրվա կապակցությամբ:

Մեր բանակը՝ քաջ զինվորները, սպաներն ու գեներալներն են մեր երկրի սահմանների պահապանները, մեր անկախության ու անվտանգության երաշխավորները:

Հայ ժողովրդի անվտանգությունն, ինչպես նախկինում՝ այսօր էլ, շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և մեծապես հենց ձեզնի՛ց է կախված՝ ինչպիսին կլինեն լուսաբացները հայոց երկնակամարում:

Հայ ժողովուրդի միակ ցանկությունն է ապրել ու արարել, սերունդներ կրթել ու դաստիարակել խաղաղ երկնքի տակ, իսկ լիակատար խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ անառիկ են երկրի սահմաններն, ու հզոր է բանակը:

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության՝ համակարգային բարեփոխումների ճանապարհով, վստահ եմ, կկարողանանք ունենալ առավել պրոֆեսիոնալ բանակ՝ կառուցելով մեր երկրի անվտանգային կուռ համակարգը: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր երկրի առաջնահերթությունն է։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ մեր բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:

Իմ խոնարհումն ու երախտագիտությունն եմ հայտնում նաև Հայրենիքի բոլոր պաշտպաններին, ովքեր երբևէ պատիվ են ունեցել անմնացորդ ծառայելու մեր երկրին ու ժողովրդին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար:
Խորին խոնարհումս մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, նրանց անունները ոսկե տառերով են գրվելու հայոց պատմության էջերում:

Փա՛ռք ձեզ, տղանե՛ր:

Կրկին շնորհավորելով՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ՝ ուզում եմ բոլոր զինծառայողներին մաղթել տոկունություն, առողջություն, հաղթական բազուկ:

Փա՛ռք Հայոց բանակին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը՛՛,-ասված է ուղերձում:

  • Կիսվել: