ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խորհրդակցություն ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում` բանակում զոհերի աննախադեպ թվի մասին

Խորհրդակցություն ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում` բանակում զոհերի աննախադեպ թվի մասին

Վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով խորհրդակցություն՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, տեղեկանում ենք ՔԿ լրատվության ծառայությունից։

Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ քննվող քրեական գործերով:

Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ մահվան ելքով դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության օբյեկտիվությունը, լրիվությունը եւ բազմակողմանիությունն ապահովելու ուղղությամբ, քննության ընթացքում ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ու շահերի լրիվ ծավալով իրականացումը, վերջիններիս, ինչպես նաեւ ողջ հանրությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ դեպքերի հանգամանքների եւ քննության ընթացքի վերաբերյալ՝ հնարավորինս հրապարակային դարձնելով գործընթացը` միաժամանակ չխախտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները չհրապարակելու վերաբերյալ օրենսդրական պահանջը:

Միեւնույն ժամանակ, խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել հայեցակարգ՝ միտված նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելուն:

  • Կիսվել: