շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել. ժամկետային զինծառայող

Խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել. ժամկետային զինծառայող

Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ խոցած տեխնիկան:

Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը, որը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ: Նա այժմ վիրավոր է:

՛՛Երբ մենք կանգած ենք սահմանին, մենք գիտենք, որ պետք է պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, հայրենի քաղաքը, ընտանիքը, բայց ժողովուրդը փոխադարձ օգնում է մեզ, դա մի մեծ բան է: Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկը ինչ-որ բան է ներդրել, ու գտնում ես քո ուզածը, դա մի մեծ ուրախություն է պարգևում: Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ տղերք, էսօր մենք չմրսեցինք, ու մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը մեծ ուժ է, որը դու զգալով երբեք չես  վախենա թշնամուց ու առաջ կգնաս՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: