ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խնդիրը խաղաղության հասնելն է․ Անդրանիկ Քոչարյան

Խնդիրը խաղաղության հասնելն է․ Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, այսօր լրագրողների հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքից հայ զինվոր է զոհվում։

«Մի մոռացեք, որ նմանատիպ սպառազինությամբ նաեւ մեր զինված ուժերն են հագեցած: Խնդիրը խաղաղության հասնելն է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային հարց է եւ հակառակորդը չպետք է ունենա որոշակի առավելություն զինատեսակի առումով»,- ասաց Քոչարյանը։

Խոսելով  պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարության մասին, որ պաշտոնական Երեւանը պետք է հասնի նրան, որ Ադրբեջանին զենք մատակարարելով չխախտվի բալանսը Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Եթե Վաղարշակ Հարությունյանը նման տեսակետ է ասել, պետք է նրա փորձը, նրա կապերը այդ կառույցների հետ եւ տեղեկատվությունն ընդունենք ի գիտություն: Պետք է ուսումնասիրվի, թե Վաղարշակ Հարությունյանն ինչ նկատի ուներ, որովհետև ես  նրա կողմից հնչեցրած այլ տեսակետներ էլ գիտեմ: Նրա հետ իմ շփումները խոսում են այն մասին, որ սպառազինության մրցավազքի առումով մենք մտահոգություններ ունենք, բայց ոչ այնպիսի սուր ընկալումներով, ինչպես դուք հնչեցնում եք»:

  • Կիսվել: