հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան

Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել՝ անդրադառնալով հուլիսի 12-ին Տավուշի հատվածում ադրբեջանցիների կողմից սահմանը հատելու փորձին։

«Կեցցե Հայ Զորականը

Երկու օր մեդիա և սոցիալական ցանցերում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններում բախումների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ շրջանառելով՝ այսօր կեսօրին ադրբեջանցիները իրական փորձ կատարեցին և բացահայտ գրոհով հրետանու աջակցությամբ փորձեցին գրավել մեր մարտական հենակետերից մեկը Տավուշի ուղղությամբ, ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց և ցավոտ հակահարված տալով (2 սպանված և 5 ծանր վիրավոր) ստիպեց ադրբեջանցիներին հետ նահանջել ելման դիրքեր:

Հ.Գ. Դեռևս 2017 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեր տղաների աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը կահավորվել էր ժամանակակից տեսադիտարկման համակարգերով, կարծում եմ՝ խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը»,- գրել է նա։

  • Կիսվել: