ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Խաղաղության մարտիկ» մրցույթ՝ Հայաստանում․ մասնակցում են 6 երկրների ներկայացուցիչներ

«Խաղաղության մարտիկ» մրցույթ՝ Հայաստանում․ մասնակցում են 6 երկրների ներկայացուցիչներ

ՀՀ Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «ԱրՄԻ-2021» բանակային միջազգային խաղերի «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի հանդիսավոր բացումը: Մրցույթը Հայաստանում անցկացվում է չորրորդ անգամ: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Մրցույթի բացման արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ճեմարանի շքերթային հրապարակում: Մրցույթի մասնակիցներին եւ արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարներին ողջունեց Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Զինվորական անձնակազմի մասնագիտական ​​հմտությունների մրցույթին մասնակցում են 6 երկրների թիմեր՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Հունաստան, եւ առաջին անգամ մասնակցում է Կատարի հավաքականը: Յուրաքանչյուր թիմ ներկայացված է 4 զինծառայողով, այդ թվում` մեկ աղջիկ:

Մրցութային ծրագիրը նախատեսված է 8 օրվա համար: Մրցույթի ընթացքում մասնակիցներն «Էրուդիտ» կոչվող փուլում կբացահայտեն ռազմական պատմության եւ միջազգային հումանիտար իրավունքի իմացությամբ լավագույններին: Ուժի, արագության, տոկունության, ճշգրտության եւ կողմնորոշման հմտություններով  կմրցեն «Մարզիկ», «Դիպուկահար» եւ «Պրոֆեսիոնալ» փուլերում: Ամենաստեղծարարներին կպարզեն «Կավալեր» գրական-գեղարվեստական ​​եւ պարային փուլում:

Բացի այդ, մշակութաժամանցային միջոցառումների ընթացքում բոլոր պատվիրակությունների համար կկազմակերպվեն մշակութային ծրագրեր եւ այցելություններ Հայաստանի պատմական տեսարժան վայրեր:

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա մրցույթի բոլոր փուլերի արդյունքներով հաղթողների պարգեւատրման արարողությունը:

  • Կիսվել: