ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանին տեղափոխում են Մոսկվա

Խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանին տեղափոխում են Մոսկվա

Խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանին տեղափոխում են Մոսկվա՝ ՀԱՊԿ-ում նոր պաշտոնի, ինչի առաջարկը վերջինս ընդունել է:

«Ժողովուրդ» օրաթերթը գրէլ էր, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է նախարարությունում ազատումների գործընթացը: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը:

Armlur.am-ի լուրերի համաձայն՝ նրան նոր պաշտոն են առաջարկել, իսկ, ահա, նրա փոխարեն պաշտոնի են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ հետախուզության վարչությունում: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Արտակ Տոնոյանը ազատվել է այն ժամանակ, երբ մեր խաղաղապահ զորքերը մեկնեցին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում:

Առաքելության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը պետք է իրականացներ բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների եւ ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: Թե որքանով այս ամենը կապ ունի իրար հետ, դժվար է ասել, սակայն մենք տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը որոշել է փոփոխությունները շարունակել նաեւ աշխատակազմում:

  • Կիսվել: