չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խաչատուր Խաչատրյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից

Խաչատուր Խաչատրյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Խաչատուր Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Խաչատուր Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: