շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Կայացել է կուրսանտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը. ՊՆ

Կայացել է կուրսանտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը. ՊՆ

Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։

ՊՆ-ից հայտնում են, որ վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Իր խոսքում Արման Սարգսյանն ընդգծել է, որ գիտական մտքի և արդի տեխնոլոգիաների դարաշրջանում  մարտունակ կարող են լինել  բացառապես գրագետ և ուսյալ սպաներով համալրված բանակները։ 

  • Կիսվել: