ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության պաշտպանական և անվտանգության ոլորտներին վերաբերող երկրորդ առցանց նիստը

Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության պաշտպանական և անվտանգության ոլորտներին վերաբերող երկրորդ առցանց նիստը

Մարտի 23-ին կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։

Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:

  • Կիսվել: