երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կատարվել է մարտական անձնակազմի հերթափոխ. ՊՆ

Կատարվել է մարտական անձնակազմի հերթափոխ. ՊՆ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենակետերում կատարվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Այս մասինա հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ստուգվել է հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը, դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, տրվել են համապատասխան հրահանգներ մարտական հերթապահության կրման ընթացքում առաջադրվող խնդիրների վերաբերյալ։

  • Կիսվել: