շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահ ու ոսկու խանութներ պետք է գնամ. Աննա Հակոբյան

Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահ ու ոսկու խանութներ պետք է գնամ. Աննա Հակոբյան

«Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ մարտական դիրքեր իր այցելության վերաբերյալ լրագրողների հարցերին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայոց բանակը ամբողջ ժողովրդի ուշադրության եւ հոգատարության ներքո է, ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այցելում եմ մեր զինվորներին»,- այսպես եմ երեկ պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու եմ այցելել դիրքեր։

Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր» կան:

Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որեւէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։

Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որեւէ կուրորտային երկիր հանգստանալու ՝ ընկերուհիներիս հետ։

Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված։)»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր մարտական դիրքեր: Այս մասին նա գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով.

«Այցելել եմ ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Մեծ ուժ և վստահություն է տալիս դիրքեր այցելելն ու մեր զիծառայողներին հանդիպելը․ այստեղ մթնոլորտում այլ ոգի կա»:

  • Կիսվել: