հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կարևոր է, որ ՀՀ-ում ապրող ազգությամբ եզդիները կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները. ՄԻՊ

Կարևոր է, որ ՀՀ-ում ապրող ազգությամբ եզդիները կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։ Այդ մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում է:

Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ Հայաստանում ապրող ազգությամբ եզդի մեր եղբայրներն ու քույրերը կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու արժեքները:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրության օրերին «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» Պաշտպանի ուղեցույցը հրապարակվել է նաև եզդիերեն այն հիմնավորմամբ, որ ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան իրենց առնչվող հարցերին ծանոթանալ ազգային լեզվով։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլլթանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին ոլորտում իրականացվող աշխատանքների համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելուն առնչվող հարցեր։

  • Կիսվել: