հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կառավարությունը պատրաստվում է զինվորականների աշխատավարձը 240 տոկոսով բարձրացնել

Կառավարությունը պատրաստվում է զինվորականների աշխատավարձը 240 տոկոսով բարձրացնել

 Կառավարությունը  մտադիր է զինվորականների աշխատավարձը 240 տոկոսով բարձրացնել: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ բարեփոխումների մասին հարցին:

«Զինված ուժերի բարեփոխումների ոլորտում մենք շատ լուրջ քայլեր ենք ձեռնարկում: Պատրաստվել է ծրագիր, մենք մեր զինվորականների աշխատավարձերն անգամներով պետք է բարձրացնենք, ոչ թե 25 կամ 30 տոկոսով, այլ՝ 3 անգամ: 240 տոկոսի մասին է խոսքը: Բայց այդ 240 տոկոսը շեմն է, բազան, որի վրա պետք է այլ գործակիցներ աշխատեն»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարիներին կրկնապատկել է նաև ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը:

  • Կիսվել: