ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը պարտադիր զինծառայությունից տարկետում տվեց 23 երիտասարդի

Կառավարությունը պարտադիր զինծառայությունից տարկետում տվեց 23 երիտասարդի

Կառավարությունն այսօրվա նիստում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին:

Մասնավորապես, շարքային կազմի պարտադիր զինծառայության տարկետում տրվեց բակալավրի կրթական ծրագրով, մագիստրատուրայի կրթական ծրագրով, ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող 16 անձի: Նրանք տարկետում են ստացել 1-4 տարի ժամկետով՝ մինչեւ ուսման ավարատը:

Նրանց մի մասը ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ են ստացել դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում:

Սպորտի ոլորտում նշանակալի նվաճումների համար տարկետում տրվեց բասկետբոլի  ազգային հավաքական թիմի 6 մարզիկի:

Մշակույթի ոլորտում նշանակալի նվաճումների համար մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց մեկ անձի՝ Գրիգոր Զաքյանին: Նա ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: Սովորում է University of North Carolina School of the Arts համալսարանում:

  • Կիսվել: