հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կառավարությունը կանանց հնարավորություն կտա զինվորական պատրաստություն անցնել

Կառավարությունը կանանց հնարավորություն կտա զինվորական պատրաստություն անցնել

Պաշտպանության նախարարությունը որոշել է կանանց հնարավորություն տալ զինվորական պատրաստություն անցնելու։ Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` հավելելով, որ նախարարությունը կանանցից նման խնդրանքով բազմաթիվ նամակներ է ստանում։
 
«Շուտով ՊՆ–ն հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա, իհարկե, ըստ ցանկության։ Մասնակցության համար անհրաժեշտ հագուստը, ժամանակը, ամեն ինչը կհստակեցվի»,– ասաց Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ զենքին տիրապետելն անհրաժեշտ գիտելիք է, որը ոչ մեկի համար ավելորդ չէ։ «Կարելի է կանանց դեպքում հերթապահության ժամկետը դարձնել 7 կամ 15 օր։ Ես համաձայն եմ, որ դա հիմա չենք կարող անել, բայց պետք է այս խնդիրը լուծել փուլային եղանակով»,- իր խոսքում ընդգծեց գործադրի ղեկավարը։

  • Կիսվել: