ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը դադարեցրեց երկու ըմբշամարտիկներին պարտադիր զինծառայությունից տարկետումը

Կառավարությունը դադարեցրեց երկու ըմբշամարտիկներին պարտադիր զինծառայությունից տարկետումը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում դադարեցրեց Մուշեղ  Միշայի Մկրտչյանին եւ Սուրեն Գալուստի Աղաջանյանին  սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը:

Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ «Հայաստանի ըմբշամարտի  ֆեդերացիա» ՀԿ-ն 2022-ի հոկտեմբերի 24-ին դիմել է ԿԳՄՍՆ Մուշեղ Մկրտչյանին (ազատ ոճի  ըմբշամարտի, 2022 թվականի մինչև 20 տարեկանների  (երիտասարդների)  Եվրոպայի առաջնության 1-ին տեղ,   և մինչև 20 տարեկան (երիտասարդների) աշխարհի առաջնության 2-րդ տեղ) և Սուրեն Աղաջանյանին   (հունահռոմեական ըմբշամարտի, 2022 թվականի մինչև 20 տարեկանների  (երիտասարդների) Եվրոպայի առաջնության 1-ին տեղ, մինչև 20 տարեկանների  (երիտասարդների) աշխարհի առաջնության 2-րդ տեղ) շարքային կազմից պարտադիր  զինվորական ծառայությունից տարկետում տալու համար:

ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ նրանց պարտադիր զինծառայության տարկետում տրվել է՝  մինչև 2026 թվականի  ձմեռային զորակոչը:

Արդեն այս տարվա հունվարին Հայաստանի ըմբշամարտի  ֆեդերացիան դիմել է, որ Մուշեղ  Մկրտչյանը և Սուրեն Աղաջանյանը չեն  ընդգրկվել ՀՀ ըմբշամարտի հավաքականների կազմում, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ առաջնություններում ոչ բավարար արդյունքների ցուցաբերման հանգամանքը, և անհրաժեշտ է դադարեցնել  նրանց տրամադրված տարկետումը:

  • Կիսվել: