շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը 77,5 մլն դրամ հատկացրեց զոհված 67 զինծառայողների գերեզմանին տապանաքարեր տեղադրելու համար

Կառավարությունը 77,5 մլն դրամ հատկացրեց զոհված 67 զինծառայողների գերեզմանին տապանաքարեր տեղադրելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 77,5 մլն դրամ գումար հատկացնել Սիսիանի համայնքապետարանին՝  44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի (Գրիշա Մաթեւոսյան), ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների (Վահե Քարամյան եւ Հայկ Քարամյան) տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով։

Հատկացված գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։

Մեկ միավորի համար (Սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է  ընդունվել ՀՀ ՊՆ-ի կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։

  • Կիսվել: