շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կապանում կանցկացվի քննարկում՝ զինված ուժերը պայմա­նագրային զինծառայողներով համալրելու վերաբերյալ

Կապանում կանցկացվի քննարկում՝ զինված ուժերը պայմա­նագրային զինծառայողներով համալրելու վերաբերյալ

Զինված ուժերը պայմա­նագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումար­տակում զինվորական ծառա­յության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխա­տանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտո­նու­թյուն­ները և ծառայու­թյանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպա­տակով՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 16։00–ին, Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի կունենա հանդիպում՝ պաշտպա­­­նության նախարարության պաշտոնատար անձանց և պայմանագրա­յին զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ: Այս մասին հայտնում է Կապանի համայնքապետարանը:

՛՛Հաշվի առնելով վերոգրյալը՝ շահագրգիռ անձանց առաջարկում ենք մասնակցել հանդիպմանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: