հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար՝ գործադիրն ընդունել է որոշում: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում հատկացում է ամսական 300 000 դրամ աջակցություն:

 

Էլեկտրոնային եղանակով համապատասխան դիմումը ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2024 թ. ապրիլի 10-ն է, սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Որոշմամբ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թ. հունիսի 15-ը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին:

 
 

  • Կիսվել: