ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանանց ներգրավվածությունը հայրենիքի պաշտպանության գործում պարտավորեցնող է. Լոռու մարզպետ

Կանանց ներգրավվածությունը հայրենիքի պաշտպանության գործում պարտավորեցնող է. Լոռու մարզպետ

Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին է ներկայացրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավորագրված սպիտակցիների ցանկը: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: 

«Ոգևորում է հատկապես այն, որ կամավորագրվածների թվում կան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Կանանց ներգրավվածությունն այս կարևորագույն գործում պարտավորեցնող է ու ևս մեկ ոգևորիչ խթան սպիտակցի տղամարդկանց համար:

Կամավորագրման գործընթացը Սպիտակում շարունակվում է: Կամավորագրվածների ցանկը մարզի ղեկավարին են ներկայացրել նաև Ջրաշեն, Սարահարթ, Սարալանջ և Սարամեջ համայնքները»,- գրված է հայտարարությունում:

  • Կիսվել: