երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կամավորների հավաքագրման կոչերը կեղծ են. հետևեք բացառապես ՊՆ հայտարարություններին

Կամավորների հավաքագրման կոչերը կեղծ են. հետևեք բացառապես ՊՆ հայտարարություններին

Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ֆեյսբուքյան տարբեր խմբերում, որոշ օգտատերերի կողմից տարածվում են կամավորների հավաքագրման կոչեր՝ նշելով, որ սահմանում կամավորներ են անհրաժեշտ, գրում է infocheck.am-ը:

 

Հարգելի քաղաքացիներ, «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հորդորում է չվստահել և չտարածել նմանօրինակ կոչեր, քանի որ դրանք ինքնաբուխ են կամ արվում են ադրբեջանցիների կողմից՝ կոտրված հայկական էջերով։ Եթե հնարավոր մարտական գործողությունների վայրում եք, մնացեք թաքստոցներում, ռմբապաստարաններում և հետևեք բացառապես ՊՆ և/կամ ԱԻՆ-ի կոչերին։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը ևս կոչ է անում ականջալուր չլինել նման կոչերին, և բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնումը, ինչպես նաև ավտոերթերի կազմակերպումը։ ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը և այլ միջամտության կարիք չունեն։ Նման ակցիաները այս փուլում կարող են  միայն խանգարել ՀՀ Զինված ուժերի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը դիմեցին սադրանքի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում՝ Ուազ տեսակի ավտոմեքենայով մոտենալով հայկական դիրքերին։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինվորները, թողնելով մեքենան միջդիրքային հատվածում, հեռացան։ Կարճ ժամանակ անց ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրետակոծել հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

 

 
 

  • Կիսվել: