ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ունենք ՀՀ ամբողջ տարածքի կադաստրային քարտեզները, թե որ քարտեզով կիրականացվի սահմանագծումն ու սահմանազատումը՝ մեր լիազորությունների շրջանակում չէ․ Սուրեն Թովմասյան

Ունենք ՀՀ ամբողջ տարածքի կադաստրային քարտեզները, թե որ քարտեզով կիրականացվի սահմանագծումն ու սահմանազատումը՝ մեր լիազորությունների շրջանակում չէ․ Սուրեն Թովմասյան

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանազատման հարցերին։

«Թե ինչ քարտեզներով է դա արվում, դա Կադաստրի կոմիտեի լիազորությունների շրջանակում չէ, իրավական հարցերի շրջանակում է։ Ցանկացած խնդիր, որը պետք է լուծում ստանա, պետք է լուծում ստանա բացարձակապես իրավական հիմքերի վրա։ Երբ իրավական հարցերով կպարզվի՝ որ քարտեզներն են իրավական հիմքերը, այդ քարտեզների հիման վրա Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում կստանա համապատասխան հանձնարարականներ, կկատարի համապատասխան աշխատանքներ»,- ասաց նա։ Ըստ Սուրեն Թովմասյանի՝ իր երկու տեղակալները ներգրավված են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ որպես Կադասրի կոմիտեի ղեկավար՝ Թովմասյանն ո՞ւնի իր մոտ ՀՀ քարտեզները և ընդհանրապես ի՞նչ քարտեզներ կան, որոնցով պետք է իրականացվեն սահմանազատումն ու սահմանագծումը․ «Որպես կադաստրի պետ ասում եմ, որ մենք ունենք ամբողջ ՀՀ կադաստրային քատեզները, թե ինչ քարտեզների  հիման վրա են աշխատանքներն արվում,  կադաստրի  կոմիտեի լիազրությունների շրջանակում չէ։ Դա  իրավական հարցերի շրջանակում է և ցանկացած խնդիր պետք է լուծում ստանա բացարձակապես իրավական  հիմքերով»։

Թովմասյանը նշեց նաև, որ երբ համատատասխան իրավական հիմքերով կորոշվեն, թե որ քարտեզներով է իրականացնելու հանձնաժողովն իր աշխատանանքերը՝ դրա հիման վրա Կադաստրի կոմիտեն՝ իր լիազորությունների շրջանակում  կստանա համապատասխան հանձնարարականններ և կկատարի համապատասխան աշխատանքներ․ «Որպես այդ կառույցի ղեկավար սրանից դուրս ես այլևս որևէ բացատրություն  չեմ կարող տալ»,- եզրափակեց Սուրեն Թովմասյանը։

  • Կիսվել: