չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կա հսկողություն. Բալայանը` «Իմ քայլի» պատգամավորի թեկնածուի հետ 2,4 միլիարդ դրամի պայմանագիր կնքելու մասին

Կա հսկողություն. Բալայանը` «Իմ քայլի» պատգամավորի թեկնածուի հետ 2,4 միլիարդ դրամի պայմանագիր կնքելու մասին

Ընթացակարգի վրա հսկողություն  կա մի քանի մարմինների կողմից, բայց ոչ մի մարմին մեզ այդ մասին չի բարձրաձայնել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորի թեկնածուի հետ 2,4 միլիարդ դրամի պայմանագիր կնքելուն:

«Պաշտպանության նախարարությունը  գործում է օրենքով, կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված իրավակարգավորումների շրջանակներում, եթե կա կոռուպցիոն գործարքի մտավախություն, ես կարծում եմ մրցույթի միակ մասնակիցը չի եղել այդ կազմակերպությունը, կարող են համապատասխան ընթացակարգերով բողոքարկել, եթե բողոքարկում չի եղել, ինչի մասին է  խոսքը։   Բացի այդ ընթացակարգի վրա հսկողություն   կա մի քանի մարմինների կողմից, բայց ոչ մի մարմին մեզ այդ մասին չի բարձրաձայնել»,- ասաց Բալայանը:

«Ես չեմ կարող բացառել այդպիսի դրսևորումները, բայց այն, որ շատ բան է փոխվել, դրան է նպաստում զինվորական ծառայության գրավչության բարձրացումը, այսինքն՝ մենք հայտարարել ենք զինակոչիկների թվերի աճ։ Ցանկացած դեպքում նոր սննդակարգը, հագուստի նոր որակը, այդ ամեն ինչը ժամանակին եթե արվեր, մենք այլ պատկեր կունենայինք, բարեփոխումները շատ ավելի արագ կգնային»,-նշեց նա։

Բալայանի խոսքով՝ հիմնական մարտահրավերը գնումների ոլորտն է․

«Կարծում եմ՝ այսօր գոնե բողոքարկումների առումով շատ լավ իրավիճակ ունենք և ՊՆ համակարգում աշխատելիս ինքս շատ դեպքերի եմ առնչվել նույն իրային ապահովման, պարենային ապահովման հետ, դրանք եթե չեն վերացել, գոնե նվազել են, և մենք ընդունում ենք, որ շատ բան ունենք անելու և այդ ուղղությամբ աշխատում ենք»։

  • Կիսվել: