չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ 1652։

  • Կիսվել: