կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ջրացատկի և գոլֆի Հայաստանի հավաքականների երկու մարզիկներ ազատվեցին զինծառայությունից

Ջրացատկի և գոլֆի Հայաստանի հավաքականների երկու մարզիկներ ազատվեցին զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց մարզիկներ Նիկիտա Դիմիտրիեվիչ Ֆեդոտովին և Ժան, Ֆրանսիս Բեքիրյանին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ջրացատկի և գոլֆի Հայաստանի հավաքականների կազմում հանդես գալու  նպատակով Հայաստան են հրավիրվել համապատասխանաբար Նիկիտա Դիմիտրիեվիչ Ֆեդոտովը (ծնված` 1995-ի մայիսին) և Ժան, Ֆրանսիս Ռոբերտի Բեքիրյանը (ծնված` 2002-ի ապրիլին): Նրանց տրվել է ՀՀ քաղաքացիություն:

Նրանք մասնակցելու  են  հավաքականների ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին: Հետևաբար՝անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինծառայությունից:

  • Կիսվել: