երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանն առավոտից հարձակում է սկսել Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ. Կիրառվել է հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ

Ադրբեջանն առավոտից հարձակում է սկսել Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ. Կիրառվել է հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 8-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ մասնավորապես Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով;

ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրած պարտականնությունները։

Փաստացի, չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազամաքաաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

  • Կիսվել: