ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ջալալ Հրությունյանի պես խարիզմատիկ կերպարները մեր բանակին շատ անհրաժեշտ են․ Անդրանիկ Քոչարյան

Ջալալ Հրությունյանի պես խարիզմատիկ կերպարները մեր բանակին շատ անհրաժեշտ են․ Անդրանիկ Քոչարյան

Մեր բանակին շատ անհրաժեշտ Ջալալ Հրությունյանի պես խարիզմատիկ կերպարներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Պաշտպանական և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր բանակին շատ անհրաժեշտ են այդպիսի խարիզմատիկ կերպարները: Հիշեք 90-ականները, երբ մենք ունեինք հենց այդպիսի խարիզմատիկ հրամանատարներ՝ Մոնթե Մելքոնյան, գեներալ Իվանյան: Բոլորը լեգենդար են: Բոլոր հերոսներն իրենց հերոսական կեցվածքը նվիրել են մեր հաղթանակներին: Մեկը հերոսի շքանշան ստացել է, մյուսը՝ չի ստացել: Բայց Եռաբլուրում գտնվող մեր բոլոր ընկերները հերոսներ են»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ Ջալալ Հարությունյանը Կարեն Աբրահամյանին արժանի փոխարինող կլինի, և «կշարունակի Զինված ուժերի ուժեղացումը, ինչը մեր երկրին անհրաժեշտ  է որպես ընդհանուր անվտանգային համակարգ»: 

Ինչ վերաբերվում է սահմանափակ առողջական խնդիրներ ունեցող բանակ զորակոչված երիտասարներին, Քոչարյանի կարծիքով պետք է զորացրվի ավել առողջ, քան՝ զորակոչվել է․ «Զորակոչվելուց հետո պետք է հոգատարությամբ առողջացնել զինվորին: Բանակից զորացրվողը պետք է լինի մեկ մակարդակ ավելի բարձր: Նախկինում ասում էին, որ բանակից տղամարդ են վերադառանում: Հիմա նաև որպես հպարտ քաղաքացի պետք է վերադառնալ»:

  • Կիսվել: