հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ջալալ Հարությունյանը կենթարկվի վիրահատության

Ջալալ Հարությունյանը կենթարկվի վիրահատության

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի երեկվա հայտարարությունից հետո, որով պահանջվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը՝ հասարակական ու քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն հանգամանքը, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Անատոլիի Հարությունյանը երեկվանից գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո։

Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը ծանր վիրահատության նախապատրաստական փուլում է: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները պայմանավորված այդ հանգամանքով Ջալալ Հարությունյանը որեւէ կերպ դեռևս չի մեկնաբանել ԳՇ-ի հայտարարությունը։

«Վիրահատությունից հետո, երբ վիճակը կայունանա, Ջալալ Հարությունյանը կկայացնի իր վերջնական որոշումը»,- փոխանցեց մեր աղբյուրը, շեշտելով, որ տարբեր հարթակներում շրջանառվող վարկածները, թե Ջալալ Հարությունյանը բարիկադի այս, կամ այն կողմում է՝ իրականությանը չի համապատասխանում։

 

  • Կիսվել: