երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ջալալ Հարությունյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը

Ջալալ Հարությունյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը

ՊՆ, ՊԲ հրամանատար՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զորամասի հրամանատար՝ գնդապետ Սասուն Գրիգորյանի ուղեկցությամբ ՊԲ-ի հրամանատարը ծանոթացել է զորամասի կենցաղ-սպասարկման պայմաններին և զորակոչի նախապատրաստման աշխատանքների ընթացքին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորելով նորակոչիկներին անհրաժեշտ մակարդակով ընդունելու և տեղավորելու, ինչպես նաև համավարակով պայմանավորված հավելյալ գործընթացների իրականացումը, համապատասխան ոլորտների պատասխանատուներին ու ստորաբաժանումների հրամանատարներին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:

  • Կիսվել: