ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ջալալ Հարությունյանն ասել է՝ հանկարծ չկրակեք, բայց 250 հոգանոց թշնամու ջոկատ է եղել. Գ.Գեւորգյանի պաշտպան

Ջալալ Հարությունյանն ասել է՝ հանկարծ չկրակեք, բայց 250 հոգանոց թշնամու ջոկատ է եղել. Գ.Գեւորգյանի պաշտպան

44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ զորամասերից մեկի հրետանային դիվիզոնի շտաբի պետ Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը մանրամասներ է ներկայացրել հարուցված քրեական գործից:

Նշենք, որ Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի կողմից անգործություն, որն առաջացրել էր ծանր հետեւանք: Տվյալ դեպքում ունեցել ենք 7 զոհ եւ 14 անհետ կորած:

«Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, երբ նկատում է թշնամու կողմից տեղաշարժ, զեկուցում է բանակի հրետանու պետին՝ Բաղդասարյանին: Ըստ որոշման մանրամասների, բանակի հրետանու պետը զեկուցում է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, որ էսինչ տեղանքում ունենք տեղաշարժ: Ջալալ Հարությունյանը կապ է տալիս հրետանու պետին ու ասում է՝ մերոնք են, ասա՝ հանկարծ չկրակեն: Ըստ տեղեկությունների 250 հոգանոց թշնամական ջոկատ է եղել, որոնց կեսը հայկական համազգեստով:

Հետագայում Ջալալ Հարությունյանն ասել է՝ քանի որ ես այդտեղ չունեի ԱԹՍ-ներ, կամերաներ, չէի կարող պատասխան տալ, դրա համար ասել եմ՝ կարող է՝ մերոնք են, կարող է՝ ոչ, զգույշ եղեք, մերոնց չկրակեք»,-ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, մինչ այդ եղել է նահանջ հրաման, որը սական չեղարկվել է. «Եթե նահանջ հրամանը չչեղարկեին եւ թողնեին՝ կատարվեր, մենք հավանաբար այսօր այդ ստորաբաժանման մասով զոհ չէինք ունենա»,- ասաց նա:

Պաշտպանը նկատեց, որ այդ ամենի համար թիրախ են ընտրել Գեւորգ Գեւորգյանին։ 

  • Կիսվել: