չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ջախջախվել է երեք բրիգադ՝ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով. Հովհաննիսյան

Ջախջախվել է երեք բրիգադ՝ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով. Հովհաննիսյան

Հակառակորդին հասցվել է հրետանային հուժկու հարված: Այս մասին լրագրողների հետ զույցում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կարելի է ասել՝ գլխովին ջախջախվել է երեք բրիգադ՝ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով: Մոտ 60 դիակ թողել են դաշտում, իսկ մնացածը, ՊՆ ներկայացուցչի խոսքով, անհասկանալի է՝ ինչ վիճակում են»,- ասել է նա։ 

Նա նաև ասաց, որ Իրանի սահմանը վտանգի տակ է:

«Ինչպես ավանդաբար պրակտիկայում եղել է, երբ ջախջախում ես, փախչում են Պարսկաստանի տարածք կամ փորձում են Պարսկաստանի տարածքն օգտագործել, և մենք շատ ուրախ ենք, որ Պարսկաստանը լավ գիտակցում է և կատարում է համապատասխան քայլեր՝ և ոչ միայն քաղաքական»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնաով Ստեփանակերտի հրթիռակոծությանը Հովհաննիսյանն ասաց․ «Մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարվածներ են հասցվում խաղաղ բնակիչներին»։

  • Կիսվել: