ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա. ՊՆ

Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա. ՊՆ

Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին հայտնել են ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել կայազորային հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու) նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: