ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրականացվածը ՀՀ սահմանի ուղղությամբ բացահայտ հարձակում է․ Տիգրան Աբրահամյան

Իրականացվածը ՀՀ սահմանի ուղղությամբ բացահայտ հարձակում է․ Տիգրան Աբրահամյան

Հայ-ադրբեջանական սահմանին այս գիշեր տեղի ունեցած գործողություններին է անդրադարձել փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա տեղի ունեցածը բացահայտ հարձակում է կամ հարձակման փորձ։ Նա մասնավորապես, գրել է․

«Տավուշի ուղղությամբ իրակացված ադրբեջանական հարձակումները որևէ ձևով չպետք է դիվերսիոն հարձակում դիտարկել։

Իրականացվածը ՀՀ սահմանի ուղղությամբ բացահայտ հարձակում է կամ հարձակման փորձ, որը մեր զինված ուժերի կոշտ հակազդեցությանն է արժանացել»։

Հիշեցնենք՝ այս  գիշեր՝ 03։40-ի սահմաններրում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ,  սակայն թեժ մարտերի արդյունքում հետ է շպրտվել։ Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր, նաև զինտեխնիկայի կորուստ։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ մարտերը թուլացել են։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

  • Կիսվել: