հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները. Պողոսյան

Իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները. Պողոսյան

Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ։ Այս մասին գրել է ՀՀ նախագահի խորհրդական,  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ դա առանց սիրո ու հանդուրժողականության չես անի, առանց իրար ցավ զգալու չես անի։ Իսկ դա առանց ապագայի մասին երազանքի չի լինում, առանց իրար հետ միասին ապրել սովորելու չի լինում։ Դա սկսվում է մեղքն ու մեղավորությունը նախ ինքդ քո, ոչ թե կողքինի մեջ փնտրելով, որ այլոց մեղադրելով խնդրից խուսափես։

Փոփոխությունը պիտի սկսես քեզնից, որփոխվելով սկսես օգնել կողքինին փոխվել։ Մնացած բոլոր դեպքերում ցավը չի պակասելու, միայն ավելանալու է։ Ինչպես որ այսօր է։ Ու ես գիտեմ, այսօրվա մեղավորը ես եմ, հենց ես...

Հ.Գ. վստահ եմ` եղել են վարտիքի թեմայի շուրջ պատկան օղակների ուշադրությունը հրավիրողներ, բայց ցավն այն է, որ իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ընդհուպ ԱԺ–ում, ինչ–որ միջավայրերի մասին խոսելիս, ասում են` դե գիտեք, այս գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների և ազգային ինքնության պահպանման համար շատ կարևոր է։ Ես զարմացած եմ։ Մենք բանակում ի՞նչ խնդիր ունենք։ Մենք վարտիքի փոխելու խնդիր էինք դրել։ Վարտիքները փոխվեցին, հետո լվացքի մեքենաներով ապահովվեցին զորամասերը։ Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ որ իրենց վարտիքը լվացքի մեքենայում հայտնվի ուրիշի վարտիքի հետ»:

  • Կիսվել: