ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչպես սպարապետն էր ասում՝ 21-րդ դարը մերը պետք է լինի․ Սասուն Միքայելյան

Ինչպես սպարապետն էր ասում՝ 21-րդ դարը մերը պետք է լինի․ Սասուն Միքայելյան

Մենք էլ պետք է միշտ լինենք միասնական, համախմբված, որ կարողանանք այս ամենը, ինչ դրվել է երկրորդ հազարամյակի վերջին, տանենք դեպի նրան, որ ինչպես սպարապետն էր ասում, որ 21-րդ դարը մեր լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում սպառազինության համալրման աշխատանքները, Միքայելյանն ասաց․

«Սպառազինության համալրման աշխատանքների գնահատելու ժամանակը չէ, ես ուզում եմ մեր ամբողջ հայ ժողովրդին՝ արցախահայությանը, սփյուռքահայությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին շնորհավորել, խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առաջ, փառք ու պատիվ մեր տղերքին: էսօր արդեն մեր բանակը 28 տարեկան է և իրենց արյան, կյանքի, գաղափարի շնորհիվ է,  փառք ու պատիվ նրանց»։

ԵԿՄ նախագահը շեշտեց՝ բանակը միշտ պետք է համալրվի․

«Բանակում գործեր կատարվում է ու կկատարվի, բանակը միշտ պետք է համալրվի, էսօր էլ է համալրվում, վաղն էլ պիտի համալրվի, նոր սպառազինությամբ պետք է հագեցվի։ Ամեն ինչ էլ արվում է, հո չեմ մանրամասնի, թե ինչ է կատարվում բանակում»։

  • Կիսվել: