չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինչպես են կիրառվել վերջին պատերզմում իբրև թե «խոտան», բայց իրականում բոլորովին նոր ու լիովին արդարացրած հրետանային արկերը (լուսակնարներ)

Ինչպես են կիրառվել վերջին պատերզմում իբրև թե «խոտան», բայց իրականում բոլորովին նոր ու լիովին արդարացրած հրետանային արկերը (լուսակնարներ)

InfoPort.am-ը շարունակում է իր հետաքննությունների շարքը կապված մամուլում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտած սկանդալային այն հրապարակումների հետ, ըստ որոնց ՀՀ ՊՆ պարբերաբար տարբեր «կոռուպցիոն սխեմաների միջոցով շուկայականից թանկ գներով ձեռք է բերել անպիտան և հին զենք և զինամթերք»:

Այս հրապարակման մեջ մենք կանդրադառնանք «հին և անպիտան արկեր» գնելու մասին շրջանառվող լուրերին, ըստ որոնց հին արկերը իբրև թե գնվել են նոր արկերից նույնիսկ ավելի թանկ գնով`1500 դոլարով:   

Սրանք սկանդալային նյութում նշված այն արկերն են, որոնք եղել են իբրև թե «խոտան և ՊՆ-ին փոխանցվել են 1500 դոլարով»: Ինչպես տեսնում եք դրանք բոլորովին նոր են:

No description available.

Արդեն նշել ենք, որ ՊՆ-ն այս օրերին և գրեթե միշտ ստացել է նաև խորհրդային արտադրության հին արկեր, որպես նվեր, որոնք սակայն ունեն այլ տարբերանշաններ: Պաշտպանության ոլորտի մեր աղբյուրը նշեց, որ այս արկերը ՊՆ-ին փոխանցվում են ստուգման բազմաքայլ ընթացակարգով, որի վերջին քայլը դրանց փորձարկումն է հանձնաժողովի ներկայությամբ մարտական պայմաններում:

Ավելին` այս պատերազմում նման արկերի կիրառության քանակը հասել է հարյուր հազարների, սակայն, ինչպես InfoPort.am-ի հետ զրույցներում հավաստեցին տարբեր զինծառայողներ, որևէ մեկ արկ, որևէ մեկ հրետանային միջոց չի պայթել կիրառվելուց, այսինքն նորմալ կիրառվել է:

Ստացվում է, որ  կոնկրետ այս զինամթերքի շուրջ բարձրացված աղմուկը կրում է մանիպուլյատիվ բնույթ:

 

No description available.

 

No description available.

 

 

  • Կիսվել: