չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինչպես են հայ զինվորականները վտարում ՀՀ ներխուժած ադրբեջանցիներին (տեսանյութ)

Ինչպես են հայ զինվորականները վտարում ՀՀ ներխուժած ադրբեջանցիներին (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները քաշքշում հայ զինվորականներին և փորձում հետ մղել նրանց:

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով տեսանյութին, ասել էր, որ ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3 կամ 4 րոպե, որը լայնորեն տարածվում է հայկական մեդիատիրույթում:

«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 ժամ գործողություն է տեղի ունեցել և այդ 2 ժամից 3 րոպեանոց մի կտոր հրապարակել, և սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել»,- ասել էր վարչապետը:

Ավելի ուշ՝ ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սահմանի ամբողջ երկայնքով են հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցել ծեծկռտուքներ:

Համացանցի հայկական տիրույթում արդեն տարածվում են բազմաթիվ կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են մեր զինվորները հետ մղում ադրբեջանցիներին, գրում  է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: