հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինչո՞ւ գինու փառատոնի համար գումար կար, խրամատի կահավորման համար՝ ոչ․ Սեյրան Օհանյան

Ինչո՞ւ գինու փառատոնի համար գումար կար, խրամատի կահավորման համար՝ ոչ․ Սեյրան Օհանյան

Պատերազմի ժամանակ յուրաքանչյուր պաշտպանվող կողմի համար անհրաժեշտություն է բացառել հանկարծակիությունը, զորքերը բերել մարտական պատրաստվածության և ապահովել առաջին փուլը հանկարծակիությունից։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին առկա լարվածությանը, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այսօր հարց է ծագում, թե ինչո՞ւ հակառակորդի տեղեկատվական գործողություններից  եզրակացություն չի արվել, ինչո՞ւ ունենք տարածքային կորուստներ։ Փորձը ցույց է տալիս, և դրա մասին են վկայում նաև համացանցում առկա տեսանյութերը, որը կորուստների զգալի մասը տեղի են ունեցել այն խրամատներում, որոնք լիարժեք կահավորված չեն։ Հիմա կարող ենք ուղիղ հարց տալ ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ են ասֆալտները կահավորված, գումարներ կան գինու փառատոնների համար, բայց խարամատները գոնե հակառակորդի հրետակոծությունից, ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար կահավորված չեն»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ մեկ տարի է՝ ԱԺ-ում ինքը և իր գործընկերները բարձրաձայնում են անվտանգային, ինժեներական խնդիրների առկայության մասին, սակայն իշխանությունները մերժել են այդ նախաձեռնությունները։

«Ես չեմ կարող ասել՝ բանակը անակնկալի է եկել, թե ոչ, բայց բանակի խնդիրն է եղել պատերազմի սկզբնական փուլում բացառել հանկարծակիությունը»,- ասել է նա:

  • Կիսվել: