հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինչ է պատմում սպանված զինվորների հրամանատարը․ մահացած զինծառայողների միջև միջանձնային խնդիրներ չի եղել

Ինչ է պատմում սպանված զինվորների հրամանատարը․ մահացած զինծառայողների միջև միջանձնային խնդիրներ չի եղել

  Այսօր հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում մահացած զինծառայողների միջև միջանձնային խնդիրներ չի եղել։ Այս մասին Armlur.am-ին ասել է մահացած հայտնաբերված զինվորների հրամանատար Արայիկ Մինասյանը։

Միևնույն ժամանակ նա դժվարացել է ասել, ինչը կարող է լինել զինծառայողների մահվան պատճառը։

Նրա խոսքով՝ դեպքից առաջ՝ 21։30-ին, դիրքի հրամանատարը մտել է տղաների մոտ և ոչ մի տարօրինակ բան չի նկատել, ամեն ինչ բնականոն է եղել, սակայն արդեն գիշերը՝ ժամը 2-ին մոտ, տեղի է ունեցել այդ ցավալի միջադեպը։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: