հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իմ ու Անդրանիկ Քոչարյանի միջև սև կատու անցկացնելը լավ գործ չէ. Պապիկյանը՝ լրագրողներին

Իմ ու Անդրանիկ Քոչարյանի միջև սև կատու անցկացնելը լավ գործ չէ. Պապիկյանը՝ լրագրողներին

Կոռեկտ չէ այդ հարցին պատասխանելը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտնգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն աչք ունի ձեր պաշտոնի վրա:

«Անդրանիկ Քոչարյանը իմ լավ գործընկերն է, մենք իր հետ լավ աշխատում ենք եւ կարծում եմ՝ մեր մեջ սեւ կատու անցկացնելը լավ գործ չէ»,-ասաց նա:

Նշենք, որ օրերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Սուրեն Պապիկյանը հեռանալու է նխարարի պաշտոնից եւ նոր նախարարի հավանական թեկնածուներից մեկը Անդրանիկ Քոչարյանն է:

  • Կիսվել: