հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իմ տղաներին մարտի ժամանակ ոգեշնչել եմ՝ երգեք, որ թշնամին իմանա՝ մենք կանք. Սանամյան (տեսանյութ)

Իմ տղաներին մարտի ժամանակ ոգեշնչել եմ՝ երգեք, որ թշնամին իմանա՝ մենք կանք. Սանամյան (տեսանյութ)

Իմ տղերքի մարտական ոգին այսօր ահավոր բարձր է, իրենք մարտական առաջադրանք կատարող տղերք են, ես իրենց բոլորի առջեւ խոնարհվում եմ: ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյանը պատմել է իր ղեկավարծ խմբի տղաների, երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին:

Տեսանյութում նա ասում է. ՛՛Իմ տղաները մի այլ կերպ են ոգեշնչված, իրենք անխտիր կատարել են իրենց սուրբ գործը՝ վստահ, համախմբված, անգամ՝ երգելով:

Ես իմ տղաներին երեկոյան մարտի ժամանակ ոգեշնչել եմ՝ երգեք, որ թշնամին իմանա, մենք այստեղ չենք պրծել,  չենք ոչնչացվել, մենք կանք: Հակառակորդին դրանով գցում ես խուճապի մեջ, ասում են ինչ եղավ, էսքան խփինք, խփինք, դեռ երգում են:

Իմ տղերքի մարտական ոգին այսօր ահավոր բարձր է, իրենք մարտական առաջադրանք կատարող տղերք են, ես իրենց բոլորի առջեւ խոնարհվում եմ: Ամբողջ մարտի ընթացքում իրենք արել են անհնարինից անհնարինը: Ես իրենց բոլորին ողջունում եմ, պատիվ ունեմ, իրենց ցավը տանեմ»,-ասում է նա:

  • Կիսվել: