հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Իջևանում Հայոց բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք է անցկացվել

Իջևանում Հայոց բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք է անցկացվել

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Իջևանում հարգանքի տուրք է մատուցվել ի հիշատակ ազատամարտի զոհերի:
 
Այսօր Հայոց բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մարզկենտրոն Իջևանում սկսվել է հանդիսավոր երթով դեպի Ազատամարտիկների հրապարակ։
 
Մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
 

  • Կիսվել: